Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հոլիվուդյան դերասանուհի Էշլի Ջադն այցելել Է Դոնբաս

Հոլիվուդյան դերասանուհի Էշլի Ջադն այցելել Է Դոնբաս

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Էշլի Ջադն այցելել Է Կրամատորսկ, որը գտնվում Է Դոնբասի՝ Կիեւի կողմից վերահսկվող մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Արեւելյան նախագիծ» հրատարակությանը:

Ջադը Կրամատորսկ Է ժամանել եռօրյա այցով: Նա շփվել Է վերաբնակների եւ քաղաքաբնակների հետ, յոգայի վարպետության դաս Է անցկացրել, սելֆի արել, գրում Է հրատարակությունը: 

«Նա հոյակապ Է, ոտաբոբիկ Է քայլում ամենուրեք, ոչ միայն գետնի վրա, այլեւ հարկաբաժինների հատակների վրայով, հեշտությամբ համաձայնում Է սելֆի անել ու շփվել բոլորի հետ. պաթոսի լիակատար բացակայություն»,-հրատարակությանը պատմել Է տեղի սրճարանի ադմինիստրատոր Նատալյա Կարակուտսը: 

Էշլի Ջադն առավել հայտնի Է «Դիվերգենտ», «Համբուրելով աղջիկներին» «Կրկնակի վրիպում», «Առանձնապես ծանր հանցագործություններ» եւ «Հիշողության կորուստ» ֆիլմերում խաղացած դերերով: Դերասանուհին բարի կամքի դեսպան Է դարձել 2016 թվականի մարտին: 

Ավելի վաղ Դոնբաս Էր ժամանել հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը, որը նույնպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Է: Նրա նպատակը Ուկրաինայում ուշադրությունը երեխաների կրթության խնդրին հրավիրելն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]