Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 31.05.2016

Սպասվող լրահոս. 31.05.2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 31-ին, պարզ կլինի գազի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի կունենա նիստ` գազի սակագնի հաստատման առնչությամբ: Հիշեցնենք, որ հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն` մինչև 10 հազար խմ սպառողների մոտ գազի սակագնի նվազեցումը կլինի 9,3 դրամ: 156 դրամից սակագինը կդառնա 146,7 դրամ:

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրվան ընդառաջ թեմայի շուրջ խոսելու են ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները: ՀՀ ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Երևանի քաղաքապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը կներկայացնեն, թե Հայաստանում որքանով են պաշտպանված երեխաների իրավունքները, ինչ խնդիրներ կան այդ ոլորտում և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ:  «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանն էլ կանդրադառնան ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների իրավունքներին:

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվելու են «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ի՞նչ խնդիրներ ունեն փոքր և միջին ձեռնարկատերերը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում  փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ դաշտ ապահովելու նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը,  «ՓՄՁ» համագործակցություն» ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը կխսեն թեմայի շուրջ:

Կոռուպցիայի ինչպիսի՞ իրավիճակ կա Հայաստանում, ինչպե՞ս է գնահատվում իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ, ո՞ր ոլորտներում է խնդիրը շարունակում սուր մնալ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը կներկայացնի համապատասխան վերլուծություն:  

Երևանում կացկացվի «Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստը: Մասնակիցներն են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ կրթության,գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և այլք:

ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի կունենա Մխիթար Գոշի հուշարձանի բացման արարողությունը: Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը): Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։

«Թեքեյան Կենտրոն»-ում տեղի կունենա Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Մասնակիցներն են հայ լուսանկարիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից: Ցուցահանդեսն ընթացիկ տարվա սեպտեմբերին ներկայացվելու է  Արցախում:Այն կազմակերպվել է ՀՀ մշակույթի եւ ՀՀ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]