Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության. Մարտին Շուլց

Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության. Մարտին Շուլց

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, խստորեն քննադատելով Թուրքիան միանձնյա ղեկավարելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը, հայտարարել է, որ «Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Welt am Sonntag թերթը:

«Էրդողանի նպատակն արագորեն իրեն ուժեղացնելն է: Թուրքիայում որոշում ընդունելու մեխանիզմը մեկ մարդու մենատիրության տակ է: Դա անընդունելի է», -ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

Անդրադառնալով փախստականների վերաբերյալ Եվրամիություն-Թուրքիա համաձայնության շրջանակում թուրքական քաղաքացիների համար ԵՄ մուտքի ազատականացման հարցին, Մարտին Շուլցն ասել է.

«Թուրքիան մինչ այժմ չի կատարել վիզայի ազատականացման համար կարեւոր չափանիշները: ԵՄ-ն Անկարայից պահանջում է փոփոխություններ կատարել անձնական տվյալների պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի օրենքներում: Թուրքական խորհրդարանում անհապաղ պետք է սկսվեն այդ օրենքների փոփոխության հարցում քննարկումները: Սակայն, եթե դա տեղի չունենա, եվրոպական կառույցները չեն կարող համապատասխանել այդ հարցում հետեւելիք ճանապարհային քարտեզին: Այդ ժամանակ հնարավոր չի լինի, ինչպես ծրագրվել է` հոկտեմբերին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումը»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը համառում է երկրում խորհրդարանականի փոխարեն նախագահական համակարգ մտցնելու մեջ: Նշենք, որ այդ երկրում խորհրդարանական համակարն առկա էր 1923 թվականից` Թուրքիայի հանրապետության ստեղծման օրվանից: Էրդողանն առաջարկում է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրություն ընդունելու եւ կառավարման նախագահական համակարգի անցնելու գծով:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]