Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկի հատվածում շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկի հատվածում շինարարությունը 
նախատեսվում է սկսել հունիսին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկ համայնքի հատվածի շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին: Մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: «Նախարարությունը դեռևս անցյալ տարվանից ծրագրված գնում է այդ հատվածի վերանորոգմանը, Համաշխարհային բանկի ծրագրով ճանապարհի այդ հատվածը կսկսենք այս տարվա ընթացքում: Մրցույթը մայիսի 20-ին տեղի է ունեցել, կարծում եմ` երկու շաբաթ կտևի պայմանագրի կնքումը, հունիսի ընթացքում կսկսվեն աշխատանքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արթուր Առաքելյանը:

Դիտարկմանն ի պատասխան, որ ճանապարհը քսան տարուց ավելի գտնվում է անմխիթար վիճակում` Արթուր Առաքելյանը նշեց. «Մենք ձեզ հետ երթևեկում ենք բոլոր ճանապարհերով, ունենք մասնագիտական ցուցանիշները, գիտենք ինչպիսին է իրավիճակը: Սակայն ունենք առաջնահերթություններ, և ֆինասնական միջոցների առկայության դեպքում նախարարության ու կառարավության կողմից իրականացվում են հատկացումներ ճանապարհաշինական աշխատանքների համար: Մենք, իհարկե, կուզենանք ավելի լավ ճանապարհներ ունենալ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]