Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը

Մահացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նկարիչ, Մհեր Դավոյանի վաղեմի ընկեր Արտակ Բաղդասարյանը:

«Նա առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր, երեկ վիճակը կտրուկ վատացավ, բժիշկները շտապ վիրահատություն կատարեցին, սակայն դա չօգնեց»,-ասաց Արտակ Բաղդասարյանը:

Մհեր Դավոյանը ավարտել ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետը: Նա «Մունետիկ», «Նորաթերթ» թերթերի, «Քաղաք» ամսագրի հիմնադիր-խմբագիրն էր: Մհեր Դավոյանը որպես խմբագիր աշխատել է «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդեսում, ինչպես նաև «Ճամփոդ» ամսագրում:  

«Մի քանի փայլուն պատմվածքների ու էսսեների հեղինակ է: Ես կառանձնացնեի «Կարմիր խնձորներ` Օ Հենրիի հիշատակին» ստեղծագործությունը: Նրա մի քանի ստեղծագործություններ հրատարակվել են «Անդին» հանդեսում: Ինչ վերաբերում է նրա մարդկային որակներին, հիմա ինձ դժվար է Մհեր Դավոյանի մասին որևէ բան ասելը: Միայն կարող եմ ասել, որ իրեն բնորոշելու համար դրական իմաստով ցանկացած բառ կարող եք ընտրել, բայց այն ներկայացնելով գերադրական աստիճանով»,- ասաց Արտակ Բաղդասարյանը:   

Նշենք, որ Մհեր Դավոյանը բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի որդին է: Նա ամուսանցած էր, ուներ 4 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]