Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտակերտում քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտվում են

Մարտակերտում քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն 
ավարտվում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում ապրիլյան քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը«Արդեն 10 տան վերականգնման աշխատանքները վերջացնում ենք: Առաջին երկու-երեք օրվա ընթացքում վերջնական ավարտին կհասցնենք: Այդ տներում հիմնականում վնասվել էին տանիքները, պատուհանները, դռները: Այդ ամենն ամբողջությամբ վերականգնվում է»,-ասաց Միշա Գյուրջյանը: Նրա խոսքով, վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո բնակիչները հանգիստ կարող են վերադառնալ իրենց տներ:

Միշա Գյուրջյանը նշեց, որ ընթացքում են ևս 6 տան վերականգնման աշխատանքները: Ըստ նրա` աշխատանքները փոքր-ինչ դանդաղ են ընթանում աշխատուժի սակավության պատճառով:

Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, Միշա Գյուրջյանը նշեց, որ քաղաքում կա և' էլեկտրաէներգիա, և' գազ, և' ջուր: Քաղաքապետի խոսքով, աշխատանքներ կան ճանապարհների հետ կապված: Դրանց հերթ կհասնի բնակելի տների վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]