Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության վերանայման անհրաժեշտություն է տեսնում

Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության վերանայման 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության  ոլորտում կիրառվող մոտեցումների վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հարկավոր է հատկապես օտարերկրյա ներդրումների մասով պաշտոնական մոտեցում ունենալ:

«Մենք պետք է ունենանք տեղական և օտարերկրյա ներդրումների պաշտպանության արդյունավետ համակարգ: Թե տեղական, թե օտարերկրյա ներդրողները պետք է զգան, որ Հայաստանում իրենց ներդրումները պաշտպանված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ հակառակ պարագայում Հայաստանը կարող է կորցնել նաև տեղական ներդրողներին, քանի որ նրանք կնախընտրեն ներդրումներ իրականացնել մեկ այլ երկրում, որտեղ դրանք ավելի պաշտպանված են լինելու: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ հարկավոր է ունենալ նաև արդյունավետ դատական համակարգ, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանը ներդրումների պաշտպանվածության բարձր մակարդակ ունեցող երկիր համարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]