Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիային վրժխնդիրներ են լինում Ստամբուլը զավթելու համար. Արեւմուտքին «մեղադրում» է Էրդողանը

Թուրքիային վրժխնդիրներ են լինում Ստամբուլը զավթելու համար.  Արեւմուտքին «մեղադրում» է Էրդողանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարօրինակ պահվածքով եւ մեծապետական ու կայսերական նկրտումներով հայտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի վարած քաղաքականության արդյունքում այդ երկիրը փչացրել է հարաբերությունները իր բոլոր հարեւանների հետ, այս անգամ էլ Արեւմուտքին մեղադրել է՝ հայտարարելով, որ «Թուրքիային վրեժխնդիր են լինում 1453 թվականին Ստամբուլը գրավելու համար»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքերի կողմից Ստամբուլի բռնազավթման 563-րդ տարելիցի առնչությամբ կազմակերպված միտինգում ունեցած ելույթում:

«Թուրքիայի ոչ բարեկամները ցանկանում են մեզ վրժեխնդիր լինել Ստամբուլի նվաճման համար: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը տեղավորվել են Անատոլիայում եւ Թրակիայում եւ չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից...», -ասել է Էրդողանը:

Էրդողանը դրանով փորձել է պնդել, որ թուրքերին «կարելի է» անպատիժ զավթել ուրիշի հողերը:

Էրդողանը Արեւմուտքին, գլխավորապես` Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի ներքին գործերին «միջամտելու» մեջ` նշելով, որ նրանք «կեղտոտ խաղեր են խաղում Սիրիայում» եւ «պաշտպանում ահաբեկիչներն»: Այսինքն` Էրդողանը Արեւմուտքին եւ Ռուսաստանին մեղադրում է այն բանում, ինչ իրենք` թուրքերն են անում Սիրիայում:

«Ինչ՞ գործ ունեն Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում: Ինչ՞ են անում սիրիական հողերում ամերիկայան զինվորները: «Իսլամական պետությունը» արհեստականորեն ստեղծված կազմավորում է, եւ նրա հետ պայքարի պատրվակով խաղեր են իրագործվում, որոնց նպատակն առավելագույն չափով պարզ է: Որոշակի ուժեր փորձում են Թուրքիային պոկել Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից», -հայտարարել է Էրդողանը:

Միջազգային եւ թուրքական ԶԼՄ-ները բազմիցս փաստագրական տվյալներ են հայտնել այն մասին, որ Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունները զենք եւ զինամթերք են մատակարարում Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման մարտիկներին, իսկ թուրքական կառավարությունը թիկունքային աջակցություն է ցուցաբերում այդ ահաբեկչական խմբավորմանը  եւ թույլ է տալիս աշխարհի տարբեր ծայրերից Սիրիա մեկնող ջիհադականներին անարգել անցնել իր տարածքով եւ միանալ ահաբեկիչներն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]