Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում միջազգային հեղինակավոր ավիափոխադրողների մուտք է սպասվում Հայաստան

«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում միջազգային հեղինակավոր 
ավիափոխադրողների մուտք է սպասվում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանն ունի ավելի շատ ավիափոխադրողներ և առաջիկայում սպասվում է միջազգային խոշորագույն ավիափոխադրողների մուտք երկիր: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Այս ամենի արդյունքում գերիշխող դիրք ունեցող ռուսական ավիափոխադրողների համար մրցակցության դաշտ է ձևավորվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում ավիափոխադրումների ոլորտը Հայաստանում «ավերածությունների է ենթարկվել»:

Նախարարը հավելեց, որ առհասարակ ավիացիայի բնագավառում ենթակառուցվածքների բարելավման առումով շատ անելիքներ կան: Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե ինչո՞ւ է Վրաստանում ավիատոմսերի գներն ավելի էժան, քան Հայաստանում, երբ «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանում ավիատոմսերի գները պետք է նվազեին, Մինասյանը պատասխանեց. «Ես կարող եմ ձեզ ներկայացնել Երևան, Բաքու, Թբիլիսի քաղաքների օդանավակայանների գները մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանն ունի առավելություն գների առումով: Երբ մենք չենք տիրապետում այդ թվերին, կարող ենք տարբեր հայտարարություններ անել: Ես այս պահին ձեռքիս տակ չունեմ այդ թվերը, քանի որ չէի կարող կանխատեսել, որ դուք ինձ այս հարցը կտաք: Բայց ես խոստանում եմ հենց այսօր ձեզ ուղարկել այդ տեղեկատվությունը»,- ասաց Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ավիափոխադրումների առումով Հայաստանը զարգացման տեղ ունի, և դա ոչ ոք չի հերքում: «Մեր օդանավակայան իջնող օտարերկրացին չպետք է հանդիպի անտարբեր կամ փող պահանջող սպասարկողի, միանշանակ է, սակայն, սրա մեղավորը «Բաց երկնքի» քաղաքականությունը չէ»,- եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]