Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց ի հիշատակ զոհված զինվորների և սպաների

Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց  ի հիշատակ զոհված զինվորների և սպաների

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանի, տեղի ունեցավ ուխտի պատարագ, կատարվեց նաև Ս. Էջմիածնի մաղթանք:

Մայիսի 29-ին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Կաթուղիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը:  Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: 

«Այսօր հայ եկեղեցու համար մեծագույն  տոն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնն է: Եղեկեցին հոգևոր է և մարմնավոր: Հոգևոր ենք մենք բոլորս, մարմնավորը այս քարեղեն տաճարն է, բայց եթե այս քարեղեն տաճարի մեջ աղոթող չլինի, ինքը կդադարի եկեղեցի լինելուց, Աստված այլևս այստեղ չի բնակվի։ Դրա համար էլ ասում ենք, որ եկեղեցին հոգևոր է և մարմնավոր: Եկեղեցին նաև մայր  է, որովհետև իր ավազանից բազում զավակներ է ծնում և այդ զավակներին դաստիարակում է իրական քրիտոնյա հավատքով: Եկեղեցին մեզ համար սուրբ է իր Քրիտոսով ու իր առաքելությամբ, եկեղեցին ոչ միայն սուրբ է, այլև սրբացնող: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, իսկ նպատակն ու առաքելությունը յուրաքանչյուրս հոգու փրկությունը»,-իր խոսքում նշեց  Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանը:

Հավարտ Պատարագի սրբազան արարողության կատարվեց նաև հոգեհանգստյան պաշտոն՝ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել Սրբազանը, ապրիլյան պատերազմի զոհերից  8-ը՝ Շիրակի, իսկ 5-ը Արթիկի թեմերից էին, այդ իսկ պատճառով որոշվել է միասնական հոգեհանգստյան աղոթք բարձրացնել զոհված զինվորների և սպաների համար:

«Մեր այս նահատակները, ովքեր կային և չկան,  այսօր այս պատարագի  խորհրդով և մեր մշտական աղոթքներով մենք ասում ենք ՝ թեկուզ անշնչացած, բայց միշտ կներշնչեք, թեկուզ անցյալ, բայց երբեք չմոռացյալ, դուք կաք ու ձեր սխրանքով կանք մենք, ովքեր պարտական ենք ձեր թափած արյան համար»,- հավելեց Հոգեշնորհ Տ Նարեկ վարդապետ Ավագյանը:

Արթիկի թեմը, որ  չորս տարի առաջ է ստեղծվել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով, արդեն մոտ  տարի է, առաջնորդում է հայր Նարեկը:

Արմենուհի Մխոյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]