Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը դրամատիկ խաղում 11-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռեալ»-ը եզրափակիչ խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկո»-ին և ավելացրեց ՉԼ գավաթների թիվը:

«Ռեալ»-ի ֆուտբոլիստները հանդիպման մեկնարկային րոպեներից սկսեցին ճնշում գործադրել մրցակցի վրա և արդեն 15-րդ րոպեին Գարեթ Բեյլի գլխով փոխանցումից հետո Սերխիո Ռամոսը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Բաց թողած գնդակից հետո «Ատլետիկո»-ն փորձում էր խփել պատասխան գնդակը, սակայն միևնույն ժամանակ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները շատ զգույշ էին խաղում՝ երկրորդ գնդակը բաց չթողնելու համար: Թիմերը ընդմիջման գնացին 1:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներն ավելի ակտիվ սկսեցին խաղալ, ինչի արդյունքում Պեպեն տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆերնանդո Տորեսի նկատմամբ և մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Ռեալ»-ի դարպասին: «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:  «Ատլետիկո»-ն սակայն, չհուսահատվեց և շարունակում էր գրոհել: «Ռեալ»-ի դարպասի մոտ պարբերաբար  վտանգավոր պահեր էին առաջանում: Երկրորդ կեսի միջնամասում «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կրկին ակտիվացան և մի քանի րոպեի ընթացքում կարողացան  2-3 վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն գոլ խփել չհաջողվեց:

Հանդիպման 79-րդ րոպեին «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները կարողացան չեզոքացնել «Ռեալ»-ի վտանգավոր գրոհը և նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Յանիկ Ֆերեյրա Կարասկոն հավասարեցրեց հաշիվը:  Հիմնական ժամանակում թիմերը հաղթողին չորոշեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում ավելի վտանգավոր էին «Ռեալ»-ի գրոհները, բայց դրանք որևէ արդյունք չտվեցին: Թիմները ստիպված էին հաղթողին որոշել 11 մետրանոց հարվածաշարով:

11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները: «Ատլետիկո»-ի կազմում 11 մետրանոց հարվածը չկարողացավ հստակ իրացնել Խուանֆրանը: Խոսքը Քրիշտիանու Ռոնալդուինն էր: Նա սառնասրտորեն մոտեցավ գնդակին և հեղինակեց հաղթական գոլը:

Մադրիդի «Ռեալ»-ը նվաճեց 11-րդ գավաթը ու շարունակում է լինել բացահատ առաջատարը ՉԼ նվաճած գավաթներով: «Ռեալ»-ին հաջորդում է «Միլան»-ը, որն ունի ՉԼ 7 գավաթ: «Լիվերպուլ»-ը, «Բավարիա»-ն և «Բարսելոնա»-ն ունեն ՉԼ 5 գավաթ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]