Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանում հանդիսավոր կերպով բացվեց Գարեգին Նժդեհի արձանը

Երեւանում հանդիսավոր կերպով բացվեց Գարեգին Նժդեհի արձանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի արձանի հանդիսավոր բացումը, որին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես տեղկացնում է «Արմենպրես»-ը, արձանը բացեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:

Արձանի հեղինակ Գագիկ Ստեփանյանի խոսքով` այս արձանով նա կերտել է Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը, իսկ արձանի վերաբերյալ հնչող բազմաթիվ բացասական կարծիքների առնչությամբ նա ասաց. «Երբ որ  արձանը տեղադրում էին շատերը շնորհավորեցին, հիացմունքն արտահայտեցին, սակայն ոչ իմ խոսքին հավատացեք, ոչ էլ մյուսների, դուք ձեր կարծիքը ունեցեք: Կատարյալ է արված եւ ճարտարապետական  լուծումը, եւ  ներդաշնակ կապը ճարտարապետության եւ այս տարածքի հետ: Չկա  այնպիսի աշխատանք, որում խնդիր չլինի, սակայն բոլոր խնդիրները փորձել ենք հաղթահարել»,- նշեց քանդակագործը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես չհամաձայնեց  արձանի վերաբերյալ հնչող կարծիքների հետ:

«Երեւանի  սրտում Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցնելը ինձ համար հպարտություն է: Իսկ ինչ մնում է արտաքին տեսքին, ամեն մարդ իր տեսակետն ունի: Կարեւորը, որ Երեւանում Նժդեհն իր տեղն ունեցավ»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]