Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դաշտային հրամանատար է ոչնչացրել Էլ-Ֆալուջայում

ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դաշտային հրամանատար է ոչնչացրել Էլ-Ֆալուջայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարը Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդանավի ավիահարվածից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լենտա.ռու»-ն հայտնում է, որ Պենտագոնի տվյալներով՝ Մահեր ալ-Բիլաուին այն 70 զինյալներից է, ովքեր ոչնչացվել են ռմբակոծման ժամանակ:  

Մայիսի 27-ին Իրաքի բանակը սունիական աշխարհազորայինների աջակցությամբ սկսել է ազատագրել Էլ-Ֆալուջան: Ամերիկյան զինվորների տեղեկությունների համաձայն՝ քաղաքում մնում է 50 հազար խաղաղ բնակիչ: Նրանց համար ինքնաթիռներից նետում են տարհանման ճանապարների քարտեզներ:

Էլ-Ֆալուջան Անբար նահանգի արևմուտքում է և գտնվում է ԻՊ վերահսկողության տակ 2014 թ. սկսած: Ապրիլին հայտնի էր դարձել, որ այս խմբավորման ահաբեկիչները սկսել են սպանել մարդկանց, ովքեր փորձում են հեռանալ քաղաքից:

Ենթադրվում է, որ ԻՊ-ն պլանավորում է օգտագործել քաղաքացիական բնակչությանը, որպես կենդանի վահան, եթե սկսվեն ռազմական գործողություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]