Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 30.05.2016

Սպասվող լրահոս. 30.05.2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այս տարվա հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում առաջին անգամ անցկացվելու է «Հայաստան. ՏՏ» ֆորումը: «Հայաստան. ՏՏ» ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ  ՏՏ ոլորտի ծրագրերի արդյունքները: Այսօր` մայիսի 30-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը կներկայացնեն սպասվող ֆորումի մանրամասները:

«Կովկաս» ինստիտուտն անցկացնում է «Կովկաս-2015» ամենամյա միջազգային երկօրյա գիտաժողովը: Կքննարկվեն  2015թ. Կովկասում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, անվտանգության խնդիրներն ու միջազգային քաղաքականությունը:  Գիտաժողովի երկրորդ  օրը տեղի կունենա կլոր սեղան՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին ռազմական ու քաղաքական զարգացումներին և դիվանագիտական հեռանկարներին:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կմասնակցի ԵՄ աջակցությամբ կազմակերպվող համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում  25  տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին: Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ազգային ժողովում շարունակվում են բյուջետային քննարկումները: Այս անգամ  2015թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն կներկայացնեն Քաղաքաշինության, Տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններն, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեն:  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունն Արցախում է: Կազմակերպվում են այցելություններ տարբեր շրջաններ, որտեղ հիմնադրամի տրամադրած միջոցներով ծրագրեր են իրականացվել: Այսօր սպասվում են այցելություններ Ասկերանի շրջան, որտեղ տեղի կունենա Իվանյան գյուղի մանկապարտեզի բացումը, այնուհետև պատվիրակությունը կլինի Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնում և թիվ 9 դպրոց:

ԵՊՀ մեծ դահլիճում կանցկացվի «Ուսանող-2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը որոշել է ԵՊՀ  ՈՒԽ արծաթե մեդալով պարգևատրել համալսարանական այն ուսանողներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում գտնվել են առաջնագծում: Այդ իսկ պատճառով ուսխորհրդի ուսանողները որոշել են լավագույնի կոչումը տալ առաջնագիծ կամավոր մեկնած ուսանողներին:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 30-ին և 31-ին,  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Ա. Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]