Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանց Բեկենբաուեր. Չեմպիոնների լիգայի հաղթողը կորոշվի 11-մետրանոց հարվածաշարով

Ֆրանց Բեկենբաուեր. Չեմպիոնների լիգայի հաղթողը կորոշվի 11-մետրանոց հարվածաշարով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերի կարծիքով, մայիսի 28-ին կայանալիք «Ռեալ»-«Ատլետիկո» ակումբների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հաղթողը կորոշվի հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Championat»-ը:

«Սպասում եմ համառ պայքար այդ հանդիպմանը: Ինձ թվում է, որ հանդիպման հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի և նույնիսկ լրացուցիչ ժամանակում կգրանցվի նույն արդյունքը: Հաղթողը կորոշվի 11-մետրանոց հարվածաշարով»,- նշեց Բեկենբաուրը:
Ֆրանց Բեկենբաուերը, որպես ֆուտբոլիստ դարձել է Աշխարհի (1974) և Եվրոպայի (1972) առաջնությունների չեմպիոն: Երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

1990 թվականին նրա ղեկավարած Գերմանիայի ազգային հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]