Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քյարամ Սլոյանի հայրը հպարտանում է իր հերոս որդիով

Քյարամ Սլոյանի հայրը հպարտանում է իր հերոս որդիով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը`Քյալաշ Սլոյանը, հպարտանում է իր հերոս որդիով: Նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների զրույցում Քյալաշ Սլոյանը նշեց, որ ուրախ է ու հպարտ, որ իր որդին հերոս է: Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:

«Գնացի այնտեղ, որտեղ որդիս զոհվել է: Տղերքը ծաղիկ էին դրել, գլխարկն էլ դրել  ծաղկի վրա: Գնացի իր շորերը, ամանը, գդալը գտա, բերեցի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Քյարամի հայրը` ավելացնելով, որ հայրենի գյուղի դպրոցում ռազմագիտության դասարանը որդու անունով են կոչելու և նրա իրերը կդրվի դասասենյակում:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ Ադրբեջանցի բարբարոսները  գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]