Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Analitik.am»-ի տնօրենի հայտարարությունները

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Analitik.am»-ի տնօրենի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը չէր պլանավորում որևէ մեկնաբանություն տալ  «Analitik.am» -ի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարություններին, որոնք զառանցանք են պարունակում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքէջին:

«Դեսպանատունը ստիպված է նշել հետևյալը: Առաջինը` ճիշտ չէ միջպետական հարաբերություններում շահարկում մտցնելը, որպեսզի շանտաժի միջոցով մեղքը գցի իր վրայից: Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի հետաքրությունների շրջանակը չի սահմանափակվել միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով: Ելնելով Ա. Հովհաննիսյանի տրամաբանությունից, «գործակալ» բառը, որն իր կողմից օգտագործվել է Տիգրան Ուրիխանյանի գործի շրջանակում, կարելի է վերագրել բոլոր պատգամավորներին ու քաղաքական գործիչներին, որոնց հետ դեսպանատունը կապ է ապահովում և ում հրավիրում է ընդունելության և այլ կազմակերպված միջոցառումների: Այդ ամենը ընդհանրապես տեղին չէ երկու երկրների եղբայրական հարաբերություններում»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության` Ռուսաստանի դեսպանատան բոլոր աշխատակիցների, ինչպես նաև դեսպանի պարտականություններից է բոլոր ուղղությունններով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելը: Դեսպանատունն այդ թեման իր համար համարում է փակված:

«Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները այդ  գործն ամբողջությամբ ավարտին կհասցնեն և կներկայացնեն վերջնական եզրահանգում օրենսդրական դրույթներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ:

«Analitik.am» -ի տնօրեն Ա. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր դեմ շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]