Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիան վիրավորվել է Քեմերոնի` ԵՄ-ին 3000 թվականից ոչ շուտ նրա անդամակցելու մասին հայտարարությունից

Թուրքիան վիրավորվել է Քեմերոնի` ԵՄ-ին 3000 թվականից ոչ շուտ նրա անդամակցելու մասին հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խիստ վիրավորվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունից այն մասին, որ այդ երկիրը 3000 թվականից ոչ շուտ չի կարող անդամակցել Եվրամիությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Քեմերոնի այդ հայտարարությանն արած արձագանքում Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ասել է. «Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կշարունակվի մինչեւ 3000 թվական, ապա դա ամոթալի է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր նրանց համար, ովքեր նման մտքեր են բարձրաձայնում»: 

Թուրք պաշտոնյան ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներին նախ պետք է հարցնել, թե ինչ է լինելու ԵՄ-ի հետ 30 տարի հետո: Նա նաեւ հավելել է, որ «Թուրքիան ամենեւին էլ ԵՄ-ից կախված չէ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մայիսի 22-ին հայտարարել էր, որ բանակցությունների նման դանդաղ տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի ոչ վաղ, քան 3000 թվականին:

Նա քննադատել էր իր երկրի զինված ուժերի նախարար, Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու կողմնակից Փենի Մորդանթին, որը պնդել էր, որ Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի առաջիկա 8 տարում:

Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հիշեցրել էր, որ Բրիտանիան, ինչպես Եվրոպական միության մյուս բոլոր անդամ երկրները, իրավունք ունի վետո կիրառել ԵՄ-ին նոր պետությունների միանալու դեպքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]