Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել Լորենցո Ինսինյեին

«Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել Լորենցո Ինսինյեին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական  «Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լա Գազետա դելո Սպորտը:

Մադրիդի «Ատլետիկո» ակումբը պատրաստ էր վճարել 30 միլիոն եվրո իտալացի հարձակվողի համար: Սակայն «Նապոլի» ակումբը չի ցանկանում վաճառել իտալացի հարձակվողին, քանի որ հաջորդ մրցաշրջանում սպասվում են կարևոր հանդիպումներ Չեմպիոնների լիգայում:

Լորենցո Ինսինյեն անցած մրցաշրջանում ակումբում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով 12 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]