Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զոհվածների ընտանիքներին ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ կցվեցին ռազմական ինստիտուտների կուրսանտներ

Զոհվածների ընտանիքներին ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ կցվեցին ռազմական 
ինստիտուտների կուրսանտներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները կցվել են 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքներին: Նախագահական նստավայրում կայացած պարգևարտրման արարողությունից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ դահլիճում ներկա երիտասարդ զինվորականներին հատուկ խնդրել է, որպեսզի ոչ միայն մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան զոհերի ընտանիքների անդամներին, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել նրանց կողքին, ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ընտանիքների և հայկական բանակի միջև:

«Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը խնդրեց, որ արարողությունից անմիջապես հետո ընտանիքների անդամները փորձեն օգտվել այս հնարավորությունից: «Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել»,- դիմելով զոհերի հարազատներին` ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]