1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքի զինվորականները ոչնչացրել են «Իսլամական պետության» 80 զինյալների

Իրաքի զինվորականները ոչնչացրել են «Իսլամական պետության» 80 զինյալների

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինվորականները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 80 զինյալների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: Իրաքի Զինված ուժերը շաբաթվա սկզբին սկսել են օպերացիան, որի նպատակն է ազատագրել Էլ-Ֆալուջին: «Իսլամական պետությունն» այն գրավել էր 2014 թվականին:

Տեղի պաշտոնյաներից հաղորդել են, որ համատեղ ուժերով հնարավորություն է ընձեռվել նախ մաքրել Էլ-Խալդիա քաղաքը և լիկվիդացնել 80 զինյալի, որոնց մեջ կան արաբներ և այլ ազգի ներկայացուցիչներ: Ինչպես նաև հաջողվել է ոչնչացնել մի քանի գաղտնի թունելներ:

Էլ-Խալդիան և Էլ-Ֆալուջին գտնվում են իրաքյան Անբար նահանգի արևմտյան հատվածում: Նահանգի զգալի հատվածը գրավել էին ահաբեկիչները: Վերջին մեկ տարվա ընթացքում Իրաքի բանակը Անբարում ուժեղացրել է իր գործողությունները և 2015 թվականի վերջին հաջողվել է հետ բերել Էր-Ռամադին: Էլ-Ֆալուջին գտնվում է Էր- Ռամադիի ու Բաղդադի միջև ընկած տարածքում:  

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]