1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էնրիկե Սերեսո. Կհաղթի այն ակումբը, որը հաջողակ կլինի և գոլ կխփի

Էնրիկե Սերեսո. Կհաղթի այն ակումբը, որը հաջողակ կլինի և գոլ կխփի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Մադրիդի «Ատլետիկո» ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոյի կարծիքով Չեմպիոնների լիգայի հաղթող կճանաչվի հաջողակ ակումբը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

«Մեզ պետք է հանգստություն և հավատ մեր ուժերի նկատմամբ: Մեր ակումբը պետք է անի այն, ինչ կարող է: Այսինքն, պետք է հաղթի: Ակումբներն ունեն հավասար հնարավորություններ: Կհաղթի այն ակումբը, որը հաջողակ կլինի և գոլ կխփի: Համենայնդեպս, հաղթող կճանաչվի Մադրիդը, որը համարվում է ֆուտբոլի մայրաքաղաք»,- նշեց «Ատլետիկո» ակումբի նախագահը:

Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում մայիսի 28-ին տեղի է ունենալու Մադրիդի «Ռեալ»- Մադրիդի  «Ատլետիկո» ակումբների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]