Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերծում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի կենաց և մահու մարտերում տարած վճռական հաղթանակներից հետո: Հաղթանակներ, որոնք հավաստեցին՝ հայոց բազկի ուժը չի՛ նվազել, իսկ մեր ազատ և անկախ ապրելու կամքն անկոտրում է:

Մեր նախնիները չխնայեցին իրենց կյանքը և մեզ սեփական հողում արժանապատվորեն ապրելու, գիտություն, տնտեսություն ու մշակույթ զարգացնելու հնարավորություն ընձեռեցին: Այս տարվա ապրիլին էլ անձնվիրության բազմաթիվ օրինակներ տեսանք՝ անցյալի հերոսների պատգամներին ու գործերին արժանի:

Պատմությունը շատ դասեր է տվել մեզ, որոնցից մեկն էլ սեփական պետականությամբ աշխարհին ներկայանալու կենսական անհրաժեշտությունն ու հրամայականն է:  1918 թվականի այս օրերին, պետականությունը կորցնելուց հարյուրամյակներ անց, հայը կրկին լծվեց պետականակերտման գործին, հիմք դրեց այն հոգեբանությանը, որը հետագայում դարձավ բազում փորձությունների միջով արժանապատվորեն  անցնելու հզոր կռվան:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և բազկի ու մտքի անհատնում ուժ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի զորացումն մեր սրբազան Հայրենիքի»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]