Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Մոսկվայի արևելքում ձերբակալել է ծեծկռտուքի 5 մասնակիցների

Ոստիկանությունը Մոսկվայի արևելքում ձերբակալել է ծեծկռտուքի 5 մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի արևելքում ձերբակալվել է հինգ անձ, ովքեր դիմադրություն են ցուցաբերել ոստիկանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ին այդ մասին շաբաթ օրը տեղեկացրել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Մայիսի 27-ին, ժամը 22:05 -ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Սեմենովսկայա հրապարակում կոնֆլիկտի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կալանավորվել է ծեծկռտուքի մասնակից բոլոր հինգ մարդկանց, ովքեր լինելով հարբած վիճակում, կոպտորեն խախտում էին հասարակական կարգը », - ասել է մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ իրավախախտները չեն արձագանքել իրավապահ մարմինների բազմաթիվ դիտողություններին, իսկ ձերբակալության ժամանակ ակտիվ ֆիզիկակական դիմադրություն են ցուցաբերել:

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ի աղբյուրն իրավապահ մարմիններից հաղորդել է, որ Սեմենովսկայա հրապարակում մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունենում, և որ երկու անձ ձերբակալվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]