1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սան-Դիեգոյի ոստիկանությունը Թրամփի դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է 35 մարդու

Սան-Դիեգոյի ոստիկանությունը Թրամփի դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է 35 
մարդու

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան  Սան-Դիեգո քաղաքի ոստիկանությունը նախագահի թեկնածու, ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 35 մարդու: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի քանի հազար մարդ ցույցի է դուրս եկել Սան-Դիեգոյի փողոցներ ՝ քաղաքական գործչի դեմ, ով այնտեղ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ էր ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ բողոքի ակցիան սկզբում խաղաղ բնույթ էր կրում, սակայն ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաալիքը, Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ տեղի ունեցան: Արդյունքում, ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել մահակներ և պղպեղի տարաներ:

Սան Դիեգոյի ոստիկանության Twitter –ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 35 մարդ: Սեփականությանը վնաս չի հասցվել, վիրավորներ չկան: The Los Angeles Times-ն իր հերթին գրում է, որ առնվազն 18 մարդ դիմել է բուժօգնության:

Ինքը՝ Թրամփը, Twitter –ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը  «ֆանտաստիկ աշխատանք է կատարել՝ դիմագրավելով խուլիգաններին, ովքեր փորձում էին խափանել մեծ քանակությամբ մասնակիցներ հավաքած շատ խաղաղ միտինգը»:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]