Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արյունահեղություն Ադրբեջանում խոտի համար

Արյունահեղություն Ադրբեջանում խոտի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Լերիքի շրջանում խոտի համար վեճը վերածվել է արյունահեղության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, Լերիքի Վերի գյուղում 72-ամյա Հուսեին Իսիեւի ազգականներ` Զամինը, Շահրան եւ Բեյբալան, ինչպես նաեւ նրա հարեւաններ` Շուլդուզ եղբայրները, Էլդոստ եւ Սաքիթ Ալիեւները առավոտյան մոտ ժամը 04:00-ին հարձակվել են ծերունու տան վրա եւ կացիններով վիրավորել հորն ու որդուն:

Վայրենի խումբը կացիններով մարմնական վնասվածքներ է հասցրել Հուսեին Իսիեւին, եւ կտրել նրա որդու` Ռաֆայել Իսիեւի ականջները:

Ըստ տեղեկությունների` հիշյալ անձինք նախօրեին անասնախոտի համար վիճել էին Հուսեին Իսիեւի հետ:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 23, ամուսինների միմյանց սպանության 18, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]