1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անցկացվեց Գեղամ Վարդանյանին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը

Անցկացվեց Գեղամ Վարդանյանին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարը

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շնորհաշատ, վաղամեռիկ շախմատիստ Գեղամ Վարդանյանին նվիրված 7-րդ հուշամրցաշարն ավարտվեց  2 ոչ ոքի եւ 8 հաղթանակ արդյունքով: Վարդանյանների հարկի տակ անցկացված ավանդական դարձած այս հուշամրցաշարին այս տարի մասնակցեցին Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերից ժամանած 10-65 տարեկան շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գեղամ Վարդանյանի հայրը` Արմեն Վարդանյանն ասաց, որ տարիներ առաջ սկիզբ առած այս հուշամրցաշարն իր որդու համար յուրօրինակ հիշատակի արարողություն է: Նա ընդգծեց, որ հուշամրցաշարին միշտ մասնակցել են Աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիր, գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ՀՀ բազմակի չեմպիոն Սիրանույշ Ղուկասյանը, շախմատի միջազգային վարպետ Մանվել Պետրոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արարատի մարզի շախմատի ակադեմիայի մարզիչ Միքայել Մարտիրոսյանին եւ մյուս գրոսմայստերներին այս հուշամրցաշարի հիմնադիրը լինելու համար:

Հուշամրցաշարին ներկա գտնվող մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանն ընդգծեց, որ Արմեն եւ Նարինե Վարդանյաններն իրենց ուժեղ կամքով օրինակ են յուրաքանչյուրի համար: Երբեք չի պատահել այնպես, որ ծնողները վիշտը դարձնեն երջանկություն բոլորի համար: Այս հուշամրցաշարին առանձնահատուկ ուրախությամբ են մասնակցում ոչ միայն հայրենի մարզի, այլ նաեւ ՀՀ մյուս մարզերի շախմատիստները: Ուստի վաստակավոր լրագրողը ցանկացավ, որ Շախմատի ակադեմիան եւ հուշամրցաշարը տան նորանոր գրոսմայստերներ: «Եթե չլիներ դժբախտ պատահարը, այսօր Գեղամը կդառնար 19 տարեկան, եւ գուցե զբաղեցներ աշխարհի շախմատիստների շարքերը»,-ասաց միջազգային գրոյստմայստեր Արսեն Եղիազարյանը, ավելացնելով, որ Գեղամ Վարդանյանն իր ներկա բացակայությամբ շարունակում է զարգացնել շախմատն Արարատի մարզում, իր ընկերներին, հարեւաներին հավաքելով շախմատի տախտակի շուրջ: Հուշամրցաշարն անց է կացվում 2009 թվականից: Ամեն տարի մրցաշարն անց է կացվում շախմատիստի ծննդյան օրը` մայիսի 27-ին` հայրենի Արարատի մարզի Արեւշատ գյուղում:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]