1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում «Վերջին զանգ» միջոցառումն անցել է առանց միջադեպերի եւ հասարակական կարգի խախտման

Գեղարքունիքի մարզում «Վերջին զանգ» միջոցառումն անցել է առանց  միջադեպերի եւ 
հասարակական կարգի խախտման

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում «Վերջին զանգ» միջոցառման ժամանակ չեն գրանցվել լուրջ միջադեպեր եւ հասարակական կարգի խախտումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Արայիկ Քոչարյանը, մայիսի 27-ի առավոտից մինչեւ կեսգիշեր մարզի տարածքի բոլոր համայնքների դպրոցներում, հասարակական վայրերում, ռեստորաններում շարունակվել են «Վերջին զանգ»-ի հետ կապված տարաբնույթ միջոցառումները՝ էքսկուրսիաների, խնջույքների, շրջագայությունների տեսքով, սակայն դրանք անցել են պատշաճ կարգով:

«Միջոցառումներին ամրացված ոստիկանները ծառայության վայրերը թողել են այն ժամանակ միայն, երբ տուն է գնացել վերջին երեխան:Տուգանային հրապարակներ չի բերվել ոչ մի մեքենա, կարգազանցություն չի արել ոչ մի երեխա:Մի կողմից դա արդյունք է շրջանավարտների կողմից ցուցաբերված զսպվածության, մյուս կողմից՝ ոստիկանների աչալուրջ ծառայության»,-ներկայացրեց  վարչության պետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]