Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի Նոր Վերինշեն գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի տվել է 6 շրջանավարտ

Արցախի Նոր Վերինշեն գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի տվել է 6 շրջանավարտ

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն  գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի տվել է 6 շրջանավարտ, ովքեր արդեն նախապատրատվում են դպրոցական եւ բուհական քննություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նոր Վերինշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը, 6 շրջանավարտներից 2-ը կրթությունը կշարունակեն Հայաստանի պետական ագրարային համալսարանում, 1-ը ընտրել է դիզայների մասնագիտությունը:

«Շրջանավարտներից երկուսն ուսումը շարունակելու ցանկություն չունեն, իսկ մեկն էլ իմ որդին է, ով պատրաստվում է ծառայության մեկնել Հայոց բանակ եւ կրթությունը շարունակել զինծառայությունից հետո»,-ասաց դպրոցի տնօրենը:

Նոր Վերինշենում, ինչպես ներկայացրեց Շահեն Մարգարյանը, կյանքը շարունակվում  է իր բնականոն հունով, մարդիկ առաջվա ժրաջանությամբ ու ոգեւորությամբ ապրում ու արարում են անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի  հետեւանքով ստեղծված սպառնալից իրավիճակից հետո:

«Ապրիլյան  քառօրյա պատերազմի ընթացքում Նոր Վերինշենում խուճապային տրամադրություն  չստեղծվեց, մարդիկ ավելի շատ հակված էին դիմագրավել թշնամուն, քան լքել գյուղն ու նահանջել: Եղան հատուկենտ ընտանիքիներ, որ հեռացան իրենց տներից, բայց այժմ վերադարձել են, եւ Նոր Վերինշենն իր լրիվ կազմով շարունակում է իր արարչագործ կյանքը»-հավաստեց Շահեն Մարգարյանը:

Մոտեցող ուսումնական տարում Նոր Վերինշենի միջնակարգ դպրոցի առաջին դասարան  կհաճախեն  ութ երեխա:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]