Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար բացվել է «Բարի տնակը»

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար բացվել է «Բարի տնակը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան Մոլ առևտրի կենտրոնում տեղադրված «Բարի տնակում» մայիսի 27-ին «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել էր միջոցառում աստղերի և հայտնիներ մասնակցությամբ, որի նպատակն էր երջանիկ օր պարգևել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նաև ազդարարել «Բարի տնակի» բացումը։

«Բարի տնակը մի բարեգործական նախագիծ է, որը եզակի է իր տեսակով։ Հայ մամաների ջանքերով ստեղծել ենք մի հետաքրքիր վայր, ուր ծնողները կարող են բերել երեխաներին, դրա դիմաց հանգանակել գումար, իսկ հասույթը կուղվի մանկատանն ապրող հաշմանդամ երեխաներին։ Մենք չունենք աշխատողներ, բոլորը կամավորներ են։

Իսկ ամենակարևորը՝ հաշմանդամություն ունեցող և մանկատանն ապրող երեխաները կստանան անվճար թերապիաներ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմում է «Բարի մամայի» հիմնադիր Մարինա Ադուլյանը։

Քանի որ «Բարի տնակի» բացումն համընկավ ապրիլյան պատերազմի հետ, բարի մամաները որոշեցին տեղափոխել բացումը, և հունիսի 1-ին ընդառաջ կազմակերպեցին նման միջոցառում՝ աստղերի, հայտնիների, «Ունիսոն» ՀԿ-ի և պարզապես սրտացավ մարդկանց աջակցությամբ։

«Մենք առաջարկեցինք մարդկանց գնել մի նվեր հաշմանդամություն ունեցող փոքրիկի համար և նվիրել այսօր «Բարի տնակում»։ Ուրախ ենք, որ արձագանքեցին նաև ճանաչված մարդիկ՝ Գագիկ Գինոսյանը, Աշոտ Ղազարյանը, Եգոր Գլումովը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշաննա Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը, Դալիթան, Մարիա Գևորգյանը, Լայանան և շատ ուրիշներ», - նշեց «Բարի մամայի» ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։

Երեխաները ստացան խաղալիքներ, խաղացին «Բարի տնակում», այցելեցին Երևան Մոլի «Կապիտան Քիդ» խաղահրապարակ, մի քանիսը նույնիսկ հասցրեցին դիտել մուլտֆիլմ Կինոպարկում։ Իսկ վերջում բոլորին ուրախացրեցին Ձմերուկի ծաղրածուները։

«Շնորհակալ ենք «Բարի մամային» և «Երևան մոլին» այս երջանիկ օրը կազմակերպելու համար։ Նման միջոցառումներ պետք է հաճախ կազմակերպվեն, որ բոլոր երեխաները իրենց հավասար զգան։ », - նշեց ծնողներից մեկը։

«Բարի մաման» հայ մայրիկներից կազմված ցանց է, որի նպատակն է աջակցել մանկատան երեխաներին, կանխարգելել հաշմանդամություն ունեցող նորածինների լքելու գործընթացը հիվանդանոցներում և զարգացնել ներառական մոտեցումները Հայաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]