1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ քայլել

Ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ 
քայլել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ոտքը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ քայլել: Հմուտ բժիշկների կողմից արված պրոթեզավորման շնորհիվ ծանր վիրավորում ստացած զինծառայողն արդեն ունի երկրորդ ոտք: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: Պրոթեզավորումը կատարել է ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայող Արման Ավետիսյանն այս օրերին առթիներ ունեցել է ասելու, որ հիշում է այն բժիշկների դեմքերը, ովքեր իրեն առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ «Ես շատ շնորհակալ եմ բոլոր բժիշկներից, եթե նրանք չլինեին, ես այսօր չէի ապրի։ Նրանք ինձ երկրորդ կյանք են պարգևել»,- ասել է նա:

Արման Ավետիսյանը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերի պաշտպանական դիրքում` դասակի վիրավոր հրամանատարին օգնության հասնելիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]