Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատի մարզում անցկացվեցին «Վերջին դասի» միջոցառումներ

Արարատի մարզում անցկացվեցին «Վերջին դասի» միջոցառումներ

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի 112 միջնակարգ, հիմնական եւ ավագ դպրոցների 1665 շրջանավարտների համար մայիսի 27-ին կազմակերպվեցին «Վերջին դասի» ցերեկույթներ եւ հրաժեշտի արարողություններ: Շրջանավարտներն այցելեցին նաեւ իրենց համայնքների մոտակա եկեղեցիներ` մոմավառության եւ օրհնության կարգ ստանալու նպատակով:

Դպրոցական խորհրդի անդամներ հանդիսացող մարզային եւ քաղաքային կառույցի աշխատակիցները եղան իրենց դպրոցներում` աշակերտներին շնորհավորելովիրենց կյանքի նոր փուլի անցման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարզի բոլոր համայնքների դպրոցների շրջակայքում եւ բանուկ տարածքներում ուժեղացված կարգով իրենց պարեկային ծառայությունը ժամը 08:00-ից կատարում են ճանապարհային ոստիկանները: Նրանք այս պահին դեռեւս շարունակում են իրականացնել իրենց ծառայողական պարտականությունները:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզի բոլոր շրջանավարտներին հղել է իր շնորհավորական ուղերձը, որում նշված է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ դպրոցում ուսումնառության ավարտի եւ «Վերջին դասի» կապակցությամբ: Հրաժեշտ տալով ձեր հարարազատ կրթօջախին՝ դուք այնտեղ թողնում եք ձեր պատանեկության անմոռանալի տարիներն ու ձեզ հետ վերցնում անսպառ գիտելիքները: Այս պահից դուք թեւակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն եւ պատասխանատու: Ողջունում եմ նաեւ մեր բոլոր ուսուցիչներին, որոնք մտքի լույսով եւ հոգու ջերմությամբ կերտում են վաղվա մեր հասարակության դիմագիծը»:

«Վերջին դասի» կապակցությամբ շրջանավարտներին ուղերձ է հղել նաեւ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը. «Այս օրը շատ մեծ իմաստ եւ նշանակություն ունի մեզ համար: Գաղտնիք չէ, թե մեզանում ինչ մեծ կարեւորություն ունի դպրոցը, ուսումն ու գիտելիքը: Դպրոցական տարիների ընթացքում է, որ ձևավորվում են այն անհատները, որոնցով եւ կառուցվում է մեր հասարակությունը: Առավել եւսմեր երկրի պարագայում, երբ մենքունենք բազմաթիվ արտաքին եւներքին մարտահրավերներ, եւչունենքոչ մի այլ ռեսուրս քան մարդը՝ ՀՀ քաղաքացին, ավելի քան կարեւորվում է դպրոցի դերը, թե վերջինսինչպիսի աշխարհայացք եւինչպիսի արժեհամակարգ կրող քաղաքացիներով կհամալրի մեր հասարակությունը: Մենք այսօրունենք ամուր երիտասարդություն եւ վստահ քայլող մատաղ սերունդ, որոնց աչքերի մեջ նայելիս տեսանելի է դառնում մեր պետության պայծառ ապագան: Սա խոսում է այն մասին, որմենքունենք կայացած դպրոց, որը կարողանում է հստակորեն կատարել իր բոլոր գործառույթները»:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]