1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեյրան Օհանյանը և Տարոն Մարգարյանը շնորհավորել են շրջանավարտներին

Սեյրան Օհանյանը և Տարոն Մարգարյանը շնորհավորել են շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին զանգ»-ի կապակցությամբ մայիսի 27-ին կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցել և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու բարձրաստիճան զինվորականներ: Տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն ու Երեւանի քաղաքապետը եղել են Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում և «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավելելով՝ «Երևանի թիվ 147 դպրոցի բակում պաշտպանության նախարարն ու քաղաքապետը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել: Ավանդական «վերջին դասի» փոխարեն դպրոցի ավարտական դասարանների շրջանավարտները կազմակերպել էին հուշ ցերեկույթ` նվիրված դպրոցի սան, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և ապրիլյան քառօրյա պատերազմի մյուս քաջարի զինվորների հիշատակին: Դպրոցի շրջանավարտներին ուղղված իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձել է օրվա խորհրդին, խոսել մերօրյա հերոսների մասին և ընդգծել, որ նրանք հզոր ու անկոտրում անհատի ընդօրինակելի կերպարներ են:  

«Փոքր Մհեր» կրթահամալիրում Սեյրան Օհանյանն ու Տարոն Մարգարյանը մասնակցել են հայկազունների ավարտական միջոցառմանը, որի ընթացքում կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Մայիսի 27-ին հանրապետության հանրակրթական հաստատություններ են այցելել և շրջանավարտներին շնորհավորել են նաև ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, դպրոցներին կցագրված զորամասերի հրամանատարները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]