Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արամ Հարությունյանը ԵԿԶՀ-ի պատվիրակության հետ քննարկել է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի աշխատանքները

Արամ Հարությունյանը ԵԿԶՀ-ի պատվիրակության հետ քննարկել է «Ոռոգման համակարգերի 
արդիականացում» ծրագրի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է «Ոռոգման համակարգերի արդիականացում» և «Հյուսիս-հարավ միջանցքի ավտոմայրուղու շինարարության» ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում Երևան ժամանած Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը:   Պատվիրակության կազմում էին ԵԿԶՀ-ի ներդրումային վարկերի մասով նախագծային խմբի տնօրեն Ա. Չերեկայևը, ԵԿԶՀ նախագծային գործունեության գլխավոր մասնագետ Ս. Սավինը և Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Պարոն Հարությունյանը ներկայացրեց, որ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի վարկային համաձայնագիրը ստացել է ՀՀ սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը, որից հետո 2016թ. ապրիլի 25-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նկատի ունենալով ծրագրի հրատապությունն ու արդիականությունը, ՀՀ ԳՆ ՋՏՊԿ նախագահը հույս հայտնեց, որ ծրագրի դիզայնի և գնումների պլանի հաստատման աշխատանքները հնարավորինս շուտ սկսվեն: Պատվիրակության անդամներն էլ իրենց կողմից ներկայացրեցին, որ ծրագրի համաձայնագիրը ստացել է իրենց իրավաբանական-փորձագիտական դրական եզրակացությունը և ներկա պահին ընթանում են գնումների պլանի մասով տեխնիկական որոշ հարցերի ճշգրտումներ: Ակնկալվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գնումների համաձայնեցված պլանը ներկայացնել Բանկի հաստատմանը, քանի որ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 13-ը համարվում է պայմանագրի էֆեկտիվության վերջնաժամկետը: Համաձայն ԵԶԲ խորհրդի գնումների ուղեցույցի՝ գնումները պետք է անցնեն միջազգային մրցույթների չափանիշներին համապատասխան, այն է՝ միջազգային մրցույթների հայտարարմամբ:

Բացի գնումների պլանի հաստատումից, ծրագրի ակտիվացումը կախված է նաև «Պլանավորված աշխատանքների հրահանգներ» փաստաթղթից, որի ուղղությամբ կատարվում են վերջնականացման աշխատանքներ: Կողմերը պայմանավորվեցին կատարել նաև աշխատանքների հստակեցում՝ շինարարության ենթակա տեղանքների միացման գործընթաց կազմակերպելով, որն առավելագույնս կհեշտացնի ծրագրի արդյունավետությունը: Նախատեսվում է ծրագրի շինարարությունը սկսել ըստ տեղանքների պատրաստվածության:

Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ այցի շրջանակներում նախատեսում են նաև մի քանի տեղանքի այցելություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]