Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահն ու Էկվադորի ԱԺ փոխնախագահը կարևորել են փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի ձևավորումը

ՀՀ Նախագահն ու Էկվադորի ԱԺ փոխնախագահը կարևորել են փոխգործակցության 
իրավապայմանագրային դաշտի ձևավորումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 27-ին ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի առաջին փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանզի նմանօրինակ այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշելով, թե տեղյակ է, որ տիկին Ալվարադոյի այցը նախատեսված էր ավելի վաղ՝ ս.թ. ապրիլի 24-ին, որը հետաձգվեց Էկվադորում տեղի ունեցած և մարդկային բազում զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի պատճառով, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Էկվադորի բարեկամ ժողովրդին և հույս հայտնել, որ էկվադորյան իշխանություններին կհաջողվի հնարավորինս կարճ ժամկետներում ամբողջովին վերացնել երկրաշարժի հետևանքները:

ՀՀ Նախագահը Ռոսանա Ալվարադոյի այցը Հայաստան երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման վկայություն է համարել և ողջունել Էկվադորի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ ձևավորելու մտադրությունը, որը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, զգալիորեն կնպաստի միջխորհրդարանական կապերի սերտացմանը և արդյունքում՝ միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Ռոսանա Ալվարադոն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը շատ կարևոր է իր երկրի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Էկվադորի սահմանադրության հիմնարար դրույթներից մեկն է՝ բարիդրացիական և լավ հարաբերություններ կառուցել աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների հետ, ուստի իրենք շահագրգռված են եղբայրական ջերմ հարաբերություններ հաստատել բարեկամ հայ ժողովրդի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են փոխգործակցության զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:

Էկվադորյան պատվիրակության կազմում ողջունելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, ով Պարլատինոյում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի նախաձեռնողներից է, Նախագահ Սերժ Սարգսյանը նրան և այդ նախաձեռնության բոլոր հեղինակներին իր խորին երախտագիտությունն է հայտնել, նշելով, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում ներդրված ջանքերը:

Նախագահը հաջողություն է մաղթել Էկվադորի խորհրդարանական պատվիրակությանը և հույս հայտնել, որ այն երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զգալի խթան կհանդիսանա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]