Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում կայացել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառում

Մոսկվայում կայացել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում մայիսի 27-ին տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին, որին ներկա էին Մոսկվայում տեղակայված ռուսաստանյան և տարածաշրջանային տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների բազմաթիվ անդամներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ Հանրապետության օրվա խորհուրդը ողջ հայության միասնությունն է, մեր պետականության վերակերտումը և ինքնիշխան պետության պատմական անցյալի լավագույն ավանդույթների բազմապատկումը:

Դեսպանն ընդգծել է, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի գիտակցումը՝ որպես Հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական:

Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]