Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Յուրի Վարդանյանն այցելել է Ջավախք. քննարկվել են ապրիլի վերջին տեղի ունեցած դեպքերը

Յուրի Վարդանյանն այցելել է Ջավախք. քննարկվել են ապրիլի վերջին տեղի ունեցած դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը աշխատանքային այցով եղել է Ջավախքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Jnews.ge-ն, դեսպանը հանդիպումներ է ունեցել Ախալցիխեի և Ախալքալաքի պաշտոնյաների հետ կապված ապրիլի 23-24-ին Ախալցիխեում կատարված դեպքերի հետ:

Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը դռնփակ հանդիպումներ է ունեցել տարբեր հայ և վրացի պաշտոնյանների հետ: Դեսպանը չի ցանկացել անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հավելելով, որ  դեսպանությունը հայտարարություն կտարածի  հանդիպումների վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ երիտասարդների, Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարը: Նախարարի այցին հաջորդեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]