Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԲ ընդհանուր պարտավորությունները նվազել են

ԿԲ ընդհանուր պարտավորությունները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2016 թվականի առաջին երեք ամիսների դրությամբ կազմել են 1 տրիլիոն 354 միլիարդ 715 միլիոն 939 հազար ՀՀ դրամ: 2015-ի վերջի դրությամբ` դրանք եղել են 1 տրիլիոն 421 միլիարդ 522 միլիոն 708 հազար ՀՀ դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայության հետ կապերի ծառայությունից, այս մասին է վկայում 2016 թվականի մարտի 31-ի դրությամբ Կենտրոնական բանկի համախմբված ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության` 2016 թվականի առաջին եռամսյակում բանկի պարտավորությունները տեղական արժույթով կազմել են 804 միլիարդ 958 միլիոն 898 հազար դրամ, նախորդ տարեվերջին այս ցուցանիշը 879 միլիարդ 916 միլիոն 437 հազար դրամ էր: Պարտավորություններն արտարժույթով 2016-ի առաջին երեք ամիսներին կազմել են 549 միլիարդ 757 միլիոն 041 հազար դրամ, 2015-ի վերջին` 541 միլիարդ 606 միլիոն 271 հազար դրամ: ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ-ի պարտավորությունները տեղական արժույթով եղել են 111 միլիարդ 567 միլիոն 252 հազար ՀՀ դրամ, արտարժույթով` 1 միլիարդ 994 միլիոն 998 հազար դրամ: Նախորդ տարվա վերջին համապատասխանաբար` 135 միլիարդ 230 միլիոն 179 հազար դրամ և 1 միլիարդ 309 միլիոն 572 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]