Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայփոստը կմասնակցի Նյու Յորքի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին

Հայփոստը կմասնակցի Նյու Յորքի  Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայփոստը կմասնակցի «Նյու Յորքի-2016»  Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը կայանալու է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին կներկայացվեն 2013, 2014 և 2015թ. հայկական նամականիշերի հավաքածուներ:

Միջոցառման ընթացքում Հայփոստը նախատեսում է մարել երկու գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին:

Շարունակելով ֆիլատելիայում նորարարությունների կիրառման քաղաքականությունը, Հայփոստը հերթական անակնկալն է մատուցել ֆիլատելիստներին. «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի նամականիշի պերֆորացիան արված է խնձորի տեսքով (Նյու Յորքին ամերիկյան խոսակցական լեզվով ասում են  «Մեծ Խնձոր» (Big Apple):

Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային Փոստային Միության հովանու ներքո կկազմակերպվի ֆիլատելիստական մրցույթ, որին նույնպես Հայփոստը կմասնակցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]