Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շարմազանովը Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակին ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան

 Շարմազանովը Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակին ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ 
Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովը կարևորում է Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների խորացումը: ՀՀ Ազգային ժողովում Էկվադորի խորհրդարանի  փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք ավանդական լավ հարաբերություններ Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի և Ուուգվայի հետ և ցանկանում ենք նման հարաբերություններ զարգացնել նաև Էկվադորի խորհրդարանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Էկվադորի խորհրդարանական պատվիրակության այցը շատ լավ խթան կհանդիսանա այդ հարաբերությունները զարգացնելու համար:

Շարմազանովը հավելեց, որ հայկական կողն այդ առումով միանգամից անցել է գործնական քայլերի: «Ես առաջարկել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծել Հայաստան-Էկվադոր բարեկամության խումբ: Ես պատրաստ եմ նախաձեռնել այդ խմբի ստեղծումը: Նաև տիկին փոխնախագահն իր կողմից համաձայնել է այդ առաջարկին և պատրաստ է Էկվադորի խորհրդարանում Էկվադոր-Հայաստան բարեկամության խումբ ստեղծել»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հայտնեց, որ Էկվադորի իր գործընկերոջ հետ քննարկել է ցեղասպանությունների միջազգային դատապարտման հարցը: «Ես շնորհակալություն եմ հայտնել տիկին փոխնախագահին իր քաղաքացիական և քաղաքական բարձր դիրքորոշման համար, որը նա ցուցաբերել է Էկվադորում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ ցեղասպանությունների միջազգային դատապարտումը շատ կարևոր է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի անցյալի ցեղասպանությունները դատապարտվեն՝ չկրկրնվելու պայմանով, որովհետև լռությունը, ժխտողականությունը նոր դուռ է բացում ցեղասպանությունների համար: Իսկ դատապարտումը փակում է նոր ցեղասպանությունների դռները: Ուստի մենք հույս ունենք, որ մեր էկվադորցի գործընկերները կնախաձեռնեն մի գործընթաց, որի արդյունքում Էկվադորը կհամալրի այն երկրների շարքը, որոնք կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը և առհասարակ ցեղասպանությունները Օսմանյան Թուրքիայում»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը էկվադորցի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է, որ դատապարտելի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչը չի կարող որևէ կապ ունենալ ժողովրդավարական 21-րդ դարի հետ: «Մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի սատարումն Ադրբեջանի ագրեսիային Լեռնային Ղարաբաղում: Եվս մեկ անգամ անթույլատրելի և դատապարտելի համարելով Ադրբեջանի իշխանությունների ահաբեկչությունըբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող այլընտրանք ունենալ՝ մենք արձանագրում ենք, որ  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ: օգտվի ինքնորոշման իրավունքից: Ես տիկին փոխնախագահին ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի հանցագործությունները Արցախի ժողովրդի դեմ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էկվադորի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Էկվադորցի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որից հետո ՀՀ ԱԺ-ում հանդիպում են ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Էկվադորի խորհրդարանի ներկայացուցիչները մայիսի 27-ին հանդիպում կունենան նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am