Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շարմազանովը զառանցանք է համարում Ալիևի հայտարարությունը Հայաստանի՝ ատոմային զենք ունենալու մասին

Շարմազանովը զառանցանք է համարում Ալիևի հայտարարությունը Հայաստանի՝ 
ատոմային 
զենք ունենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն ատոմային զենք ունի, զառանցանք է և ծիծաղ է առաջացնում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի նախագահը տարբեր հարթակներում հայտարարում է, որ Հայաստանն ատոմային զենք ունի, միջուկային տերություն է: Մեկ բառով ասեմ՝ դա զառանցանք է, ի՞նչ ատոմային զենք, դա ծիծաղելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե միգուցե, նա նման հայտարարություն է անում՝ հիմնվելով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հայտարարությունների վրա, Շարմազանովը պատասխանեց. «Գիտեք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կա բազմակարծություն: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները միայն խոսում են դրանց անլրջության մասին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]