Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը պատասխանել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

Շարմազանովը պատասխանել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը բավարար քայլեր չի ձեռնարկել անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանությունների բլից կրիգը ձախողվել է: Որևէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել: Բոլոր բնակավայրերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի՝   բլից կրիգի միջոցով միակողմանի զիջումների հասնելու փորձերը նույնպես չեն իրականացել: «Դրանից հետո հայկական կողմի դիրքերը նաև դիվանագիտական ասպարեզում էլ ավելի են ավելացել, ինչի վառ ապացույցը Մինսկի խմբի հայտարարությունն էր, որտեղ տեղ էին գտել նույն ձևակերպումները, որոնք ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո հնչեցրել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց՝ եթե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուրջ ուշադրություն չդարձնեին անվտանգության ամրապնդմանը, դժվար թե ադրբեջանական բանակը ֆիասկո ապրեր: «Ադրբեջանի բանակի ֆիասկոն ցույց է տալիս, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լուրջ ուշադրություն են դարձրել անվտանգության ամրապնդմանը: Մենք բազմիցս նշել ենք, որ մեզ համար թիվ մեկ խնդիրը մնում է անվտանգությունը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Սամվել Բաբայանի վերադարձը քաղաքական դաշտ, Շարմազանովը պատասխանեց. «Դա բացառապես յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է՝ որոշել՝ ինչով զբաղվել Լեռնային Ղարաբաղում: Դա նրա որոշելիքն է, ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել: Եվ ընդհանրապես պետք չէ այդպես հատուկ աժիոտաժ սարքել հարգարժան գործընկերոջ վերադարձից: Շատ լավ է, որ վերադառնում են, ոչ թե հեռանում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]