Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնագետները կուսումնասիրեն Մեռյալ ծովի քարանձավները՝ որոնելով հնագույն ձեռագրեր

Հնագետները կուսումնասիրեն Մեռյալ ծովի քարանձավները՝ որոնելով հնագույն ձեռագրեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեա հնագետները մտադիր են անապատային լեռներում ուսումնասիրել Մեռյալ Ծովը շրջապատող հարյուրավոր քարանձավները, որպեսզի կողոպտիչներից փրկեն պատմական արժեքներ, որոնք կարող են այնտեղ մնացած լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Գիտնականներն ասում են, որ աննախադեպ մասշտաբի պեղումների հիմնական նպատակը հին ձեռագրերն են: Դրանց հազարավոր բեկորները հայտնաբերվել են այս շրջանում և դրանց մեջ են աստվածաշնչյան հայտնի ամենավաղ նմուշները:

Այստեղի քարանձավներում 70 տարի առաջ բեդվին հովիվները հայտնաբերել են Մեռյալ ծովի առաջին և ամենահայտնի ձեռագրերը, որ նաև  հայտնի են որպես Քումրանյան ձեռագրեր: Այդ փաստաթղթերը թվագրված են մ.թ.ա.III-I դդ, և այժմ, որպես Իսրայելի մեծագույն գանձ, պահվում են երկրի ազգային թանգարանում:

Գիտնականները համոզված են, որ Մեռյալ ծովի լեռներում դեռ բավականին շատ պատմական արժեքներ են մնում:

Լեռների համակարգված ուսումնասիրությունները սկսվել են Գանգերի քարանձավից, որը գտնվում է լեռան գագաթից 80 մետր ներքև և դրա ստորոտից 250 մետր հեռավորության վրա:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]