Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Միաբան» մշակութային հիմնադրամը կիրականացնի նորարարական նախագծեր

«Միաբան» մշակութային հիմնադրամը կիրականացնի նորարարական նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նորաստեղծ «Միաբան» մշակութային հիմնադրամը նպատակ է դրել աջակցել հայ երաժշտարվեստի,  թատրոնի, կինեմատոգրաֆի զարգացմանը՝ այդ և արվեստի այլ ոլորտների որոշակի նորարարական նախագծերի իրականացման միջոցով։ Հիմնադրամի աշխատանքի նորարարաությունն այն է, որ նախագծերի համար անհրաժեշտ միջոցներ կարող է հանգանակել ցանկացած արվեստասեր՝ նախագծերին ծանոթանալով www.miaban.am հարթակում և հենց այդտեղ կատարելով նվիրատվություն, իր կարծիքով, առավել հեռանկարային նախագծի համար։ Այս մասին հիմնադրամի բացմանը նվիրված ասուլիսին հայտնել են «Միաբան»-ի հիմնադիրներ ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, նրա հիսուն տարվա ընկերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իրավաբան Ռոմեն Կոզմոյանը, գործարար Մարտին Մինասյանը և հիմնադրամի տնօրեն Արփի Պապոյանը։

Ինչպես նշել է Միքայել Պողոսյանը, շեշտը դրվելու է այնպիսի նախագծերի վրա, որոնք կարող են մշակութային իրական արժեք ներկայացնել, սակայն եկամտաբեր չեն կարող լինել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Միաբան» մշակութային հիմնադրամից, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ընդգծել է հիմնադրամի՝ հայ ինքնության պահպանման առաքելությունը։ «Գտնում եմ, որ ներկայում մարդկությունն ունի մի մարտահրավեր, որը կոչվում է գլոբալացում։ Տվյալ դեպքում մեզանից յուրաքանչյուրի պայքարի մեթոդն ինքնության պահպանումն է։ Դա սահմաններ չունեցող մշակույթի պահպանման ամենալավ զենքն է։ Առանց գնդակի կարելի է նվաճել  ամբողջ աշխարհը»,- ասել է  Արցախի թեմի առաջնորդը։ - Եթե մենք կարողանանք պահպանել մեր ժողովրդի արվեստը, ապա մենք կգոյատևենք մեծ թվով մարատահրավերների մեջ»։

«Միաբան»-ի տնօրեն Արփի Պապոյանը հավելել է, որ մշակույթը միաբանելու մեծ ուժ է։ «Դա մարդկանց մեջ մարդկայինը բազմապատկող ուժ է»,- շեշտել է նա։

Հիմնադրամի ընթացիկ նախագծերից են՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի հեղինակությամբ «Թառի վարպետ» ֆոլկ ֆյուժն սկավառակի թողարկումը, Միքայել Պողոսյանի հեղինակությամբ «Ուշաթափություն» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը, որն արկածային ֆանտաստիկ տրագիկոմեդիա է արվեստի բուժիչ ուժի մասին` Միքայել Պողոսյանի և Չուլպան Խամատովայի մասնակցությամբ։ Բացի այդ, նախատեսվում է ֆինանսավորել Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի բեմադրելիք «Իմ կյանքի գույները» վավերագրական թատերական ներկայացումը` պատանի դերասանների մասնակցությամբ, որը հիմնված է իրենց տարիքային կյանքի պատմությունների վրա, Տիգրան Մանգասարյանի «Խակ պտուղ» գրաֆիկական նովելը։ «Միաբան»-ի այս և այլ նախագծերն ավելի մանրամասն ներկայացված են www.miaban.am կայքում։

Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանում մայիսի 25-ին կայացել է  «Միաբան» մշակութային հիմնադրամի բացման պաշտոնական արարողությունը, մշակույթի, քաղաքական, հասարակական հայտնի գործիչներ, գործարարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների դիվանագետներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]