Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունն այցելել է վերանորգման ծրագրում ընդգրկված դպրոցներ

«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունն այցելել է վերանորգման ծրագրում ընդգրկված 
դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում երեկ Հիմնադրամի պատվիրակությունը`  տնօրինության գլխավորությամբ, եղել է Նալբանդյան գյուղի (Արմավիրի մարզ) դպրոցում, որը վերանորոգվել է տորոնտոհայ բարերար Նալպանտեան ամուսինների հովանավորությամբ: Երեք մասնաշենքից (ընդհանուրը` 3200 քմ) բաղկացած դպրոցը շուրջ 600 աշակերտներին սեպտեմբերին կդիմավորի բարենորոգ շենքում, նոր կահույքով ու գույքով: Ընթացքում է մարզադահլիճի կառուցումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, պատվիրակությունը, որի կազմում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ, այցելել է նաեւ Օշականի (Արագածոտնի մարզ) Մաշտոցի անվան դպրոց, որի գլխավոր մասնաշենքի վերանորոգումը հիմնադրամն իրականացրել է ֆրանսահայ համայնքի եւ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Բարենորոգ շենքն այսօր ժամանակակից պայմաններ է ապահովում ուսումնառության համար: Օշականը եւ Ալֆորվիլը, որպես քույր քաղաքներ, կազմակերպում են նաեւ կրթական փոխանակման ծրագրեր, ինչը նոր որակ է հաղորդում աշակերտների ուսումնառությանն ու աշխարհընկալմանը:

Մեկ այլ լայնածավալ ծրագիր էլ հիմնադրամն իրականացնում է Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում, որը հիմնանորոգվում է հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: մայիսի 26-ին պատվիրակությունը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքներին, որոնց շրջանակներում շենքն ուժեղացվել, վերահատակագծվել եւ արդիականացվել է: Դպրոցում կառուցվել է վերելակ, ժամանակակից տեսք է ստացել համերգային դահլիճը: Սիմֆոնիկ, փողային նվագախմբերը, ջութակահարների անսամբլը, երգչախումբն ու ջազ-բենդն արդեն իսկ ունեն առանձին մասնագիտական սենյակներ: Կրթօջախը, որից շուրջ ութ տասնամյակ սերում են շնորհաշատ երաժիշտներ, այսօր նորովի է ներկայանում մայրաքաղաքին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարեսիրական օգնության եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով: 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]