Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանը բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Սավչենկոյի ներման հետ կապված

ԱՄՆ դեսպանը բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Սավչենկոյի 
ներման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը՝ Դոնբասում ռուս լրագրողների սպանության համար Ռուսաստանում դատապարտված, իսկ ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստացած զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Դոնբասում համառուսական պետական հեռուստատեսության և ռադիոընկերության լրագրողների սպանության համար Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին:

ԱՄՆ-ն, Գերմանիան ու Ֆրանսիան դա  կարևոր քայլ են անվանել՝ Ուկրաինայում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]