Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՏԿ նախարարը կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ միասնական դիրքորոշումը

ՀՀ ՏԿ նախարարը կարևորել է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցում 
«Ռուսական երկաթուղիներ»-ի հետ միասնական դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 26-ին հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության  նախագահ,  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով ռուս գործընկերոջը` նախարարը նախ իր գոհունակությունն է հայտնել  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն  Սերգեյ Վալկոյի աշխատանքից, ապա շեշտել, որ «Հարավկովկասյան երկաթուղին» սերտ համագործակցում է նախարարության հետ ու բավականին ջերմ հարաբերություններ են ձևավորվել:

Հաորդագրության մեջ նաև նշված է. ««Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովը նշեց, որ Երևանում անցկացված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստի ժամանակ իրենք ամփոփել են 2015 թվականի ընկերության աշխատանքի  արդյունքները: Ըստ Օլեգ Բելոզյորովի՝  այն ինչ հնարավոր էր անել միացյալ աշխատանքով, կատարվել է,  այն կարելի է գնահատել արդյունավետ։

Հանդիպման ժամանակ նախարարը հատկապես կարևորեց Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող  «Հայաստանի հարավային երկաթուղու» (Հայաստան-Իրան) շինարարության վերաբերյալ միասնական դիրքորոշման և հետագա համագործակցության հարցերը:

Հանդիպման ավարտին  անդրադարձ եղավ նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման,  հայկական երկաթուղու արդիականացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին, զարգացման ծրագրերին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]