Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եգիպտոսի հյուրանոցները շուրջ 10 անգամ իջեցրել են գները

Եգիպտոսի հյուրանոցները շուրջ 10 անգամ իջեցրել են գները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  զբոսաշրջային Շարմ Էլ-Շեյխ քաղաքի  ամենաշքեղ հյուրանոցներում մեկ գիշերվա գինը նվազել է մինչև 26-50 դոլար: Նախկինում Radisson Blu Resort հյուրանոցում մեկ գիշեր մնալու համար զբոսաշրջիկները ստիպված էին վճարել 200 դոլար, իսկ ներկա պահին հյուրանոցում համարներ են առաջարկում 26-27 դոլարով: Renaissance Hotel հյուրանոցում ևս գները նվազել են՝ հասնելով մեկ գիշերվա համար 33 դոլարի:

Նշվում է, որ Եգիպտոսում դատարկվել են ոչ միայն հյուրանոցները, այլ նաև պակասել են այցելությունները բուրգեր և այլ հայտնի հուշարձաններ: Սովորաբար, բուրգերի մոտ մշտապես կարելի է տեսնել մեծ քանակությամբ զբոսաշրջիկների և նրանց տարբեր ծառայություններ առաջարկող  տեղի բնակիչների, սակայն ներկա պահին հուշարձանների շրջակայքում դատարկություն է: Փորձագետները նման ճգնաժամը կապում են երկրում անվտանգության մակարդակի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]