1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բեյլը հերքել է իր և Ռոնալդուի լարված հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունները

Բեյլը հերքել է իր և Ռոնալդուի լարված  հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հերքել է մամուլում պարբերաբար շրջանառվող  լուրերը, թե իր և թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները լարված են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BT Sport-ը, Բեյլը նշել է, որ ինքն ու Ռոնալդուն երբեք խնդիրներ չեն ունեցել թե խաղադաշտում, թե հանդերձարանում: 

«Կրիշտիանուն էմոցիոնալ է: Նա հաճախ ձեռքերով ժեստեր է անում, սակայն նրա բնույթն է այդպիսին: Ռոնալդուն տքնաջան աշխատում է թիմային նպատակների համար: Նա միշտ շեշտում է, որ լավ աշխատելը շատ կարևոր է: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք,-ասել է ուելսցի կիսապաշտպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]