Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում հայկական դպրոցների վրացականացման և այլ հարցերը չեն վրիպում երկկողմ հանդիպումների քննարկումներից. նախարար

Վրաստանում հայկական դպրոցների վրացականացման և այլ հարցերը չեն վրիպում երկկողմ 
հանդիպումների քննարկումներից. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարևան երկրների միջև բազմաթիվ հարցեր են առաջանում, այդ թվում` բարդ հարցեր, որոնք այդ պետությունները պետք է կարգավորեն փոխըմբռնման ու բանակցությունների ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի պատասխան տվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Շիրակ Թորոսյանի հարցադրմանը` կապված հայ-վրացական հարաբերություններին:

Մասնավորապես պատգամավորն ասաց. «Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Սակայն այսօր Վրաստանի հայկական դպրոցների վիճակը բարենպաստ չէ, քանի որ դրանք շատ արագ վրացականացվում են: Սահմանային անցակետերում հայ գրականություն, մամուլ անցկացնելու հիմնախնդիրները: Հետաքրքիր է՝ երկկողմ օրակարգում ներառվո՞ւմ են այս հարցերը, ինչպիսի՞ն է Վրաստանի արձագանքն այս խնդիրներին»:

Ի պատասխան Նալբանդյանը նշեց. «Ես բազմիցս ասել եմ, որ մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մեր հարևան Վրաստանի հետ հարաբերություններին, և  հնարավորինս ջանքեր ենք գործադրում, որ այդ հարաբերությունները զարգանան ու ամրապնդվեն: Չլուծվող խնդիրներ չկան, կան հարցեր»,-ասաց նախարար Նալբանդյանը:

Նա վստահեցրեց, որ բարձրացված հարցերը չեն վրիպում երկկողմ հանդիպումներից` սկսած ամենաբարձր մակարդակով` վերջացրած գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Փոխայցերը բավականին հաճախակի են: Այնպիսի հարց չկա, որ մենք չկարողանանք լուծել: Վրացական կողմից էլ շահագրգռվածություն կա, որ առաջացող հարցերը լուծում ստանան»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]